Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր իրականությանը շատ բնորոշ ոճով բանավեճ են ծավալել Էդվարդ Անտինյանն ու Հարություն Առաքելյանը, որոնք երկուսն էլ պնդում են, թե հենց իրենք են ՀՌԱԿ ատենապետը: Էդվարդ Անտինյանը երեկ «Հայելի» ակումբում, անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքին, թե պատվիրել է հայտարարություն, որ կորել է ՀՌԱԿ կլոր կնիքը եւ պետռեգիստրի գրանցման վկայականը, մինչդեռ քաջ գիտեր, որ դրանք ՀՌԱԿ ատենադպիրի մոտ են` ասել է. «Ինչի՞, ատենապետը մեռե՞լ է, որ փաստաթղթերը նրա մոտ են»:
Մեկ այլ մեղադրանքի մասին էլ, թե հայտարարել է ԶԼՄ-ներին, որ փոխվել է ՀՌԱԿ Կենտրոնական գրասենյակի հասցեն` ասել է, թե մինչ այդ այն Երվանդ Քոչար 19/6 հասցեում էր. «Այնտեղ գրասենյակը գործում էր Հարություն Առաքելյանի ճաշասենյակում: Այսինքն` դուք գտնում էիք, որ ես ընտրվելու էի ատենապետ եւ գնալու էի նստեի իմ ճաշասենյակում»:
Իսկ Հարություն Առաքելյանն «Արմենպրես»-ին Անտինյանի մասին ասել է. «Ինքը, որպես հաքեր, գողացել էր մեր կայքէջի գաղտնաբառերը եւ օգտագործում էր ուզածի պես»: