կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 16:11
Քաղաքական

«Վերածնվող Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը. հայտարարություն

«Վերածնվող Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը. հայտարարություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

 «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»: