կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-14 18:48
Քաղաքական

ՀՌԱԿ-ում կրքերը թեժանում են

ՀՌԱԿ-ում կրքերը թեժանում են

Ասյօր «Գոլդեն պալաս» հյուրանոցում անցկացրած ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ  պատգամավորական ժողովում Էդուարդ Անտինյայնը պաշտոնանկ արվեց եւ վտարվեց կուսակցությունից: ՀՌԱԿ-ի նոր ատենապետ կրկին ընտրվեց Հարություն Առաքելյանը, ով մինչ այդ 8 տարի անընդմեջ եղել էր կուսակցության ատենապետը: Ժողովին ընտրված 213 պատգամավորից ներկա գտնվող 174-ը գրեթե միաձային որոշում կայացրեց չեղյալ ճանաչել 2011 թվականի հունվարի 20-ին ընդունված որոշումը Անտինյանին ՀՌԱԿ-ի ատենապետ ընտրելու մասին: Որպես հիմնավորում այս քայլին նշվեց, որ «2011 թվականի օգոստոսի 10-ին ՀՌԱԿ-ի կարգապահական ատյանին բողոքի նամակ էր ուղարկվել ՀՌԱԿ-ի ատենապետ Անտինյանի  հակականոդրական եւ հակաօրինական գործողությունների մասին»: Մասնավորապես այնտեղ նշվել է, որ սյուն թվականի օգոստոսի 9-11 «Իրավունք»թերթի համարում Անտինյանը պատվիրել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ կորել է ՀՌԱԿ-ի կլոր կնիքի եւ պետական ռեգիստրի գրանցման վկայականը եւ պահանջվում է այն ճանաչել անվավեր, այն պարագայում, երբ նա քաջ գիտեր, որ նրանք գտնվում են ՀՌԱԿ-ի ատենադպիր Կարեն Կակոյանի մոտ: Նշվեց նաեւ, որ Անտինյանը միանձնյա որոշում է կայացրել եւ հայտարարել է ԶԼՄ-ներում, թե իբր փոխվել է ՀՌԱԿ-ի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, գաղտնագողի փոխել է կուսակցության պաշտոնական կայքի էջի գաղտնաբառերը, հանդես է եկել մամուլում, որտեղ տարածել է, թե կուսակցության գործերի ընդունում-հանձնում չի եղել: Այն դեպքում, երբ ատենապետության առաջին իսկ օրերից նրա ստորագրությունը հաստատված է եղել տարածքային հարկային եւ բանկային հաշիվներում: Ժողովում նշվեց, որ Անտինյանը վիրավորական արտահայտություններով լեցուն հարցազրույցների մի ամբողջ շարքով է հանդես եկել տարբեր ԶԼՄ-ներում վանկարկելով Հ.Առաքելյանի եւ Կ.Կակոյանի անունները եւ նախապես անօրինական է հայտարարել ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ նիստի 2-րդ մասը, փորձել է ներքաշել իր խարդավանքների մեջ կուսակցության Սփյուռքի ղեկավարությանը, որը խիստ բացասական գնահատական տվել այդ կապակցությամբ: Ժողովում ելույթ ունեցողները արձանագրեցին, որ «ՙԱնտինյանը իր գործողություններով դրել է իրեն կուսակցությունից դուրս, միայնձնյա որոշումներ կայացրել ՀՌԱԿ-ի հանրապետական վարչության փոխարեն, զրպարտել է կուսակցության վաստակաշատ ընկերներին եւ անհեթեթ մեղադրանք է ներկայացրել, սպառնացել նրանց բանտարկությամբ եւ կուսակցապետին ոչ հարիր պահվածք դրսեւորել»:

Ելույթ ունենալով ժողովում Հ.Առաքելյանը ներողություն խնդրեց պատգամավորներից, որ ժամանակին սխալ ընտություն է կատարել եւ ներկայացրել է Անտինյանի թեկնածությունը, որպես կուսակցության ատենապետ, նշեց, որ ներկայումս ցանկանում է իր սխալը ուղղել: «Երկիր»-ի հեր զրույցում Հ.Առաքելյանը նշեց, որ նրա առաջին գործողությունը կլինի շրջագայություն կատարել  Հայաստանի ՀՌԱԿ կառույցները, որովհետեւ նախկին ատենապետը 8-ամսվա ընթացքում որեւէ կառույց չի այցելել: Հարցին ո՞րն է պատճառը, որ Անտինյանը բացակայում  է այդ ժոցովին եւ ուղարկվել է արդյոք նրան ժողովին մասնակցելու հրավերք,  Առաքելյանը պատասխանեց. «հատուկ հրավերք մասնակցելու ժողովին ոչ-ոքին չի ուղարկվել եւ նախորոք մամուլում 5 օր առաջ հայտարարություն էր արվել դրա անցկացման մասին եւ նա շատ լավ գիտեր ժողովի մասին եւ թող բարի լիներ ժամաներ: Կարելի է ցավ ապրել, որ կուսակցության ղեկավարը սկսում է հանկարծ ցեխ  շպրտել ողջ կուսակցության վրա, նման բան ես դեռ մեր կուսակցության պատմության մեջ չեմ հիշում: Ցավոք սրտի, դա կատարվեց ՀՌԱԿ-ում: Ճիշտ է ահագին աշխատանք է սպասվում այդ ցեխը մաքրելու համար, բայց դա էլ կանցնի, կգնա», նշեց ՀՌԱԿ-ի ատենապետը: Հ.Առաքեկյանը չբացառեց, որ Անտինյանը կփորձի շարունակել ցեխ շպրտել եւ քրեական պատասխանատվության ենթարկել նրան, բայց ինքը պատրաստ է ամեն-ինչ դիմակայել: