Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում «Ելք» կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև «Ելք» դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։ «Լուսավոր Հայաստան» Կուսակցությունը, «Հանրապետություն» Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» Կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։
«Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։ Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության շրջանակներում:
Հարգանքով`
Լուսավոր Հայաստան կուսակցություն»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորվեց ԵԼՔ դաշինքը՝ ՔՊ, ԼՀ և Հանրապետություն կուսակցություններից: Իսկ սեպտեմբերի 23-ին ԼՀ և Հանրապետություն կուսակցությունները Երևանի արտահերթ ավագանու ընտրություններին մասնակցեցին «Լույս» դաշինքով: