կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-11 14:38
Սպորտ

Վիկ Դարչինյանը կմենամարտի Հայաստանում

Վիկ Դարչինյանը կմենամարտի Հայաստանում

 Վիկ Դարչինյանն առաջին անգամ կմենամարտի  Հայաստանում` «Հայաստանն ընդդեմ աշխարհի բխնցքամարտիկների» շոուի շրջանակներում: Պորֆեսիոնալ ռինգում 40 մարտ անցկացրած Վ. Դարչինյանը սեպտեմբերի 3-ին մենամարտելու է Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչ Էվանս Մբամբայի հետ, ով պռոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ և կրել մեկ պարտություն:

Մրցաշարի ընթացքում հանդես կգան նաեւ հայ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանը և Գաբրիել Տովմաջյանը, ովքեր սիրողական բռնցքամարտից վերջերս են անցում կատարել  պրոֆեսիոնալի. «Ես շատ ուրախ եմ , որ Հայաստանում պրոֆեսիոնալ մարտեր են անցկացվում»,-ասաց Ազատ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Տովմաջյանն ավելացրեց, որ իրեն ամեն ինչ պետք է անեն, որ հայ ազգը ուրախանա:

Արդեն 3 շաբաթ է, ինչ Վիկ Դարչինյանը մարզվում է Ծաղկաձորում:Նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը նշեց, որ Վիկի տրամադրությունը շատ բարձր է նա մարզումներն անց է կացնում երիտասարդական ավյունով: Մարզիկը նշեց, որ ինքն աշխատում է Հայաստանում զարգացնել պրոֆեսիոնալ բռնցքամարտը, իսկ այս մրցաշարը նաեւ դրան կնպաստի:

 

Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանն էլ ներկայացրեց հաղթահարված կազմակերպչական դժվարությունները, որոնք  հիմնականում ֆինանսական են եղել եւ լուծվեծ են հովանավորների միջոցով. Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Հովսեփյանի, Արա Աբրահամյանի և այլք:

Մարտին ներկա կլինեն տարբեր երկրներից հրավիրված մարզիկներ, այդ թվում և հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը:

Ապրիլի 23-ին տարած հաղթանակը Դարչինյանը նվիրել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:«Չի կարելի խաղից առաջ ընկնել, բայց հաղթանակի դեպքում այն կնվիրեմ անկախության 20-ամյակին»,-խոստացավ նա: Բռնցքամարտիկը մենամարտից հետո Հայաստանում կմնա ևս մի քանի օր:

Նշենք, որ Համալիրում կայանալիք մարտի ռինգի նախագծումը պատկանում է «Tata production»-ին, իսկ Վ. Դարչինյանը ռինգ դուրս կգա Թաթա Սիմոնյանի երգի ուղեկցությամբ:

Լուիզա Սուքիասյան