կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 00:21
Սպորտ

Վիկ Դարչինյանը ռևանշ է ուզում

Վիկ Դարչինյանը ռևանշ է ուզում

Գերթեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Յոնի Պերեսի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Վախթանգ Դարչինյանը  հայտարարել է, որ ցանկանում է ռևանշի հասնել Աբներ Մարեսի և Նոնիտո Դաների նկատմամբ:

«Պերեսն ուժեղ հարվածներ էր  հասցնում: Ես ցանկանում էի նոկաուտի հասցնել նրան, բայց նա հրաշալի բռնցքամարտիկ է: Դա գլուխների բախում էր, բայց եթե դա չլիներ, ես նոկաուտի կենթարկեի նրան: Հիմա ես պատրաստ եմ թեթևագույն քաշային կարգում յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ մրցել: Ես կցանկանայի Աբներ Մարեսի հետ հանդիպել: Եթե չստացվի, կհանդիպեմ Նոնիտո Դաների հետ: Եթե նրանք հրաժարվեն ինձ հետ կռվել, ես հաջորդ քաշային կատեգորիա կբարձրանամ»,- ասել է Վիկը:

Ռինգում գտնվող բժիշկ Փոլ Ուելեսը բացատրել է, որ Պերեսի  պատռվածքը բավական վտանգավոր էր, որպեսզի մարտը շարունակվեր: 

 

«Պերեսն արյունահոսություն ուներ: Անոթներից մեկը պայթել  էր,  և արյունն ուղիղ աչքի մեջ էր թափվում: Սակայն վերջինս չէր ցանկանում մարտը դադարեցնել»,- եզրափակել է բժիշկը:

«Ես գիտեմ, որ կողմնակի դիտողին ամեն ինչ այլ կերպ է թվում: Մրցամարտի սկզբում ես նշեցի, որ Դարչինյանն այնքան էլ ակտիվ չէր, որքան ես էի սպասում: Զգում էի, որ մենամարտի երկրորդ փուլում  նախաձեռնությանը կտիրեմ: Ես շատ եմ ցավում, որ մարտն այդպես ավարտվեց: Եթե մրցավարը չկանգնեցներ մարտը, ես կշարունակեի կռվել: Երկրորդ ռաունդի նոկդաուն իսկական էր, նրան հաջողվեց ինձ ցնցել:  Հիմա ես կվերադառնամ Կոլումբիա, կհանգստանամ և մտածեմ իմ հետագա քայլերի մասին»,- նշել է Պերեսը: