|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչով դիմելով աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին։ Մարզիկը հորդորել է անտարբեր չմնալ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրին։
«Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք:
Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Ադրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ»,- հայերեն, ռուսերեն և անգլերեն գրել է հայ չեմպիոնը։