|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ավարտվեց Վիկ Դարչինյան-Էվանս Մբամբա հակամարտությունը:
Մարտն ընթացավ լարված պայքարում. ողջ հանդիպման ընթացքում Վիկը գրոհում էր, իսկ մրցակիցը պաշտպանվում: Հակառակորդն իր գործողություններում թափթփված էր և ոչ պրոֆեսիոնալ՝ հաճախ էր դիմում գլխով վտանգավոր հարվածների, ինչի արդյունքում էլ Վիկը հոնքի պատռվածք ստացավ:
Այսպիսի մենամարտում մեր հայրենակիցը կարողացավ միավորներ վաստակել միայն երկար հարվածների և օպերկոտների միջոցով: 10-րդ ռաունդում Վախթանգը վերջապես կարողացավ կոտրել Մբամբայի երկաթյա և նյարդայնացնող պաշտպանությունը և նոգդաունի ենթարկել նրան, սակայն մրցավարը չհաշվեց:
12 ռաունդ շարունակ հակառակորդը դիմադրում էր անհամար հարվածների, իսկ Վիկն աշխատում էր տանը հանդիպումն ավարտել ժամանակից շուտ, սակայն նոկաուտ չեղավ: 3 մրցավարներն էլ հավասարապես 107-120 արդյունքը գրանցեցին:
Վախթանգը կարողացավ պահպանել գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Այսպիսի ելքով մենամարտը երբեք էլ Դարչինյանի սրտով չէ, բայց, այդուամենայնիվ, նա անկոտրում կամք և մի շնչով մարտ ցուցադրեց: