Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասում են` օգոստոսի 4-ից ջերմաստիճանը կնվազի, իսկ մինչ այդ կարող եք հանգիստ սրտով մեռնել:
Երեւանի տոնավաճառներում բոլոր վաճառողները սկսել են նաեւ բժշկություն ուսումնասիրել եւ ոչ թե այն մտադրությամբ, որ «տուն է, պետք կգա», այլ ուշագնաց եղողներին տեղում օգնություն ցուցաբերելու:
Այս առիթով Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս, որ ցերեկվա ժամերին տանից դուրս չգալ, արեւի տակ չմնալ, իսկ, ահա, մարդիկ ասում են.«Դե, մինչեւ քնից արթնանում ենք, հաց ենք ուտում, տուն ենք մաքրում, արդեն ժամը 12-ն է լինում. ժամը 1-ին էլ լինում ենք տոնավաճառում, որտեղ հովացնող սարքերն արդեն իսկ տաք օդ են փչում»,-ասաց 61-ամյա Սիրանույշ Ահարոնյանը, ով չի էլ ուզում մտածել այն մասին, որ առջեւում ուսումնական նոր տարին է եւ թոռների հետ անհրաժեշտ է կրկին տոնավաճառ այցելել.«Մեր տան մոտի խանութից էլ կգնեմ գրենական պիտույքները, իսկ հագուստ կառնեմ մեկ շաբաթ հետո, որ մի քիչ խախանդվի վիճակը»,-ասաց տիկին Ահարոնյանը:
Մալաթիա, Տաշիր, Հայաստան տոնավաճառներում այցելուների մեծ քանակ հատկապես գրանցվում է ցերեկվա ժամերին: Իսկ այցելուները չեն էլ հասցնում բոլոր ապրանքատեսակներին ծանոթանալ.«Հենց գներն իմանում են` ուշաթափվում են»,-կատակում են վաճառողները: Իրականում վերջին օրերին տոնավաճառներում գրանցվել է զանգվածային ուշաթափության դեպքեր.«Շատ շոգ է եւ օդորակիչները չեն հասցնում հովացնել սրահները: Շտապօգնություն էլ չենք կանչում, մի քիչ սառը ջուր ենք ցողում ուշագնացի դեմքին, եւ ամեն ինչ կարգին է»,-ասաց Տաշիր առեւտրի սրահի վաճառողներից մեկը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ իրենք տարածել են ինֆորմացիա, ըստ որի, նշել են, որ բոլոր այն հիմնարկներում, որտեղ ջերմաստիճանը +40 եւ ավելի է, գործատուն պարտավոր է 1-2 ժամ ընդմիջում տալ աշխատակիցներին.«Իսկ պաշտոնապես կառավարության որոշում կա` վաղվանից ջերմաստիճանն իջնելու է մինչեւ +35 աստիճան»,-կատակով նշեց պարոն Քրմոյանը: