Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Առաքելական եկեղեցին ունի 6 տաղավար տոն, որոնցից մեկն էլ Քրիստոսի պայծառակերպության օրն է: «Միայն Հայ Առաքելական եկեղեցին է տոնն այդպես կոչում, այլ եկեղեցիներ այն կոչում են այլակերպության օր»,- այսօր լրագրողներին հայտնեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Նա տեղեկացրեց, որ հեթանոսական շրջանում տոնը կոչել են Վարդավառ, իսկ ժողովուրդն այն կապում է Նոյի հետ, այսինքն` ջրհեղեղի, որից հետո մարդիկ մաքրագործվեցին:
«Մեզ համար իրար վրա ջուր ցողելը զուտ հայկական էթնոսին պատկանող ծեսերից է: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ տարբեր մարզերում տարբեր օրեր են նշում ջրոցին, կապված է ոչ թե մարդկանց տգիտության, այլ իրենց «ներքին» ավանդության հետ»,- ասաց Բաբկեն քահանան: