|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նոյեմբերի 15-16-ը Անթալիայում կայանալիք G20-ի գագաթաժողովի ընթացքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ թուրքական AA-ի՝ Սպիտակ տան ամենօրյա ճեպազրույցին այս անգամ մասնակցել է նաև նախագահի խորհրդական Սյուզան Ռայսի օգնական Բեն Ռոդենսն ու մանրամասներ ներկայացրել Օբամայի այցի վերաբերյալ: Ըստ նրա՝ կիրակի՝ Անթալիա հասնելուց հետո, Օբաման կհանդիպի Էրդողանի հետ: Կլինեն նաև ԻՊ-ի դեմ պայքարի ու Սիրիայի հակամարտության մասին քննարկումներ: Այդ հարցերը կքննարկվեն նաև G20-ի գագաթաժողովի օրակարգում:
Օբաման կմասնակցի G20-ի գագաթաժողովի բացմանը, իսկ երկուշաբթի կհանդիպի ԵՄ որոշ երկրների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ԻՊ-ի դեմ պայքարն ու Ուկրաինայի և Սիրիայի հարցերը: