կարևոր
2242 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-05 14:19
Քաղաքական

Սրբազան շարժումն այս կիրակի Շիրակի մարզում էր՝ Անի խոշորացված համայնքում

Սրբազան շարժումն այս կիրակի Շիրակի մարզում էր՝ Անի խոշորացված համայնքում

Սրբազան շարժումն այս կիրակի Շիրակի մարզում էր՝ Անի խոշորացված համայնքում։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այցելեցինք Սառնաղբյուրի Կարմիր վանք (Հոգեվանք), այնուհետև Սուրբ Թադևոս Առաքյալի եկեղեցու բակում տեղի ունեցավ հանդիպում համայնքի բնակիչների հետ։

Սառնաղբյուրի պանթեոնում, որտեղ ամփոփված են արցախյան ազատամարտի մեր հերոսների շիրիմները, Բագրատ Սրբազանը խոսեց տղաների առաջ մեր պարտքի՝ հայրենիքի, պատվի և երազանքի վերականգնման մասին։

Ճշմարտության և արդարության հաստատման համար մեր պայքարը շարունակվում է՝ ընդգրկելով նոր մարզեր և համայնքներ»։