|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Էջմիածնում առաջիկա կիրակի սպասվող ընտրությունը ճակատագրական նշանակություն է ունենալու ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար։
Մասնակից 8 թեկնածուներից առնվազն 3-ը ՔՊ-ի շահերի պաշտպաններ են։ Հարգելի ընտրողներ, իմացեք, որ 3-րդ (Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը), 5-րդ (Ազատ դեմոկրատներ կուսակցություն) և 7-րդ (Նիկոլի ՔՊ) համարների թեկնածուներից որևէ մեկին ընտրելով՝ դուք ընտրում եք Նիկոլին։
Եթե դեմ եք Նիկոլին և ուզում եք իրական ազատություն, իրական զարգացում և իրական հայրենիք, ընտրեք իրական ընդդիմադիր ազգային ուժերից որևէ մեկին՝ 1-ին («Հաղթանակ» դաշինք), 4-րդ («Մայր Հայաստան» կուսակցություն), 6-րդ («Ժառանգություն» կուսակցություն) կամ 8-րդ («Հայրենիք» կուսակցություն)։
Դեռ մի քանի օր ունեք կողմնորոշվելու համար»։