Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Երկու-երեք անգամ իշխանությունը դրված է եղել սկուտեղին, չենք վերցրել, դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք տեսնում ենք, որ երկիրը օրեցօր վարի ա գնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը` պարզաբանելով, որ նման պահ եղել է նախագահական վերջին ընտրություններից հետո եւ այս տարվա մարտին:
Հարցին` ինչո՞ւ չեն վերցրել իշխանությունը, Բագրատյանը դժվարացավ պատասխանել. «Ես էլ կուզեի իմանալ, թե ինչու չենք վերցրել... Հիմնական մտահոգությունը եղել է Ղարաբաղը»:
Լրագրողները նաեւ Բագրատյանից հետաքրքրվեցին` ինքը կիսո՞ւմ է Զուրաբյանի այն տեսակետը, որ եթե երկխոսության արդյունքում որոշակի համաձայնության չգան, կլինի առճակատում: «Ես համաձայն եմ նրա հետ: Համենայն դեպս, նա արտահայտել է ընդհանուր տրամադրվածությունը: Մենք սպասում ենք` ինչ կլինի: Մենք ակնկալիքներ ունենք, բայց ոչ այնպիսի ակնկալիքներ, ոնց որ երեկ Դավիթ Հարությունյանն ասաց: Դավիթ Հարությունյանը չարաչար սխալվում է, չի կարելի անընդհատ մարդկանց ձեռ առնել: Մենք կարիքը չունենք նրա խոսքերը լսելու, մենք գիտենք, որ կատվի պես նրան ոնց գցես, ոտքերի վրա կկանգնի` ճարտար լեզու, խոսքեր, բայց մենք գործողություն ենք ուզում տեսնել: Երկխոսությունը ո՞րն ա` բլա-բլա՞ն: Մենք կոնկրետ քայլերի ենք սպասում, կոնկրետ, մենք հեքիաթներ չենք ուզում լսել»,- հայտարարեց նա:
Հարցին` հնարավոր համարո՞ւմ եք, որ երկխոսության արդյունքում կոմպրոմիսային տարբերակ առաջանա, Բագրատյանը պատասխանեց, որ չի կարող ասել, ՀԱԿ-ում նման տրամադրվածություն իրեն հայտնի չէ:
ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ ինքը հավատում է արտահերթ ընտրությունների գաղափարին, եւ որ դա սկզբունքային հարց է. «Անգամ 24 ժամ, մի օր առաջ արժե արտահերթ անել, դա էական նշանակություն ունի, որ իմանան, որ գոնե մի օրով եղավ արտահերթ: Արտահերթ նշանակում ա, որ հասարակությունը չհամակերպվեց նախորդ կեղծած ընտրությունների հետ, թեկուզ մի ժամ շուտ, հասկացեք»,- նշեց նա` հավելելով, որ ինքն անձամբ ավելի կտրուկ մոտեցման կողմնակից է, եւ եթե արտահերթ ընտրություն չանեն, սեպտեմբերի 2-ին արդեն չի հավատա: