|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր:
Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Ի՞նչ ելքեր եք տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` մեր հարցադրումներին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշեց.
«Ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար»:
Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարը ասաց. «Ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ ակտիվորեն մասնակցել էր Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։