Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պարտադրվող բուժում 30 տարի ազատազրկման փոխարեն. այսպիսին կարող է լինել Օսլոյում եւ Ուտոյա կղզում սպանդ իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկի դատավճիռը:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին անմեղսունակ է համարում: Նվազագույն պատժաչափը` 21 տարի ազատազրկում սպառնում է Բրեյվիկին «ահաբեկչություն» հոդվածով, սակայն մարդկության դեմ կատարած հանցագործության մեղադրանքով նա կարող է դատապարտվել 30 տարվա ազատազրկման, եթե պարզվի, որ անմեղսունակ չէ:
Լրագրողների հարցին` Բրեյվիկն իրեն հոգեկան հիվանդ համարո՞ւմ է, փաստաբանը պատասխանել է. «Նա հավատում է, որ պատերազմում է, եւ ասում է, որ աշխարհը, հատկապես` Արեւմուտքը, չի հասկանում իրեն, սակայն 60 տարի անց ամեն ինչ կփոխվի, եւ բոլորը կհասկանան իրեն»:
Euronews-ի տեղեկություններով` սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածվել` Բրեյվիկին մահապատժի ենթարկելու պահանջով: