|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արեւմուտքում գտնվող Բուրսա քաղաքում քննչական մեկուսարանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուս է պայթել։ Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է 24 հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:30-ի սահմաններում, պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։ Առնվազն մեկ մարդ մահացել է, ևս ութը՝ վիրավորվել։
Պայթյունի փաստով հետաքննություն է ընթանում, միջադեպի հնարավոր վարկածներից է ահաբեկչությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գործի է դրվել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք։
Ավելի ուշ Թուրքիանի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հաստատել էց ինքնաշեն պայթուցիկի պայթելու վարկածը: