Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Հալեպի բանտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բանտը 13 ամիս շարունակ պաշարված էին պահում «Ջաբհաթ ան Նուսրա» իսլամական խմբավորման զինյալները, որոնք բազմիցս փորձել են ազատ արձակել բանտում պահվող մոտ 4 հազար բանտարկյալներին։
Լիբանանյան հեռուստաընկերությունների տվյալներով՝ բանտի տարածք են մտել տանկեր ու զրահամեքենաներ։ Մինչ այդ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողություն են հաստատել դեպի բանտ տանող ճանապարհի վրա։
Բանտի տեղանքով են անցնում այն հիմնական երթուղիները, որոնցով Հալեպի ապստամբներին մատակարարվում են զենք և օգնություն։