Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Առավոտ» օրաթերթի` հուլիսի 19-ի համարում հրապարակված հոդվածին, որում անդրադարձ է եղել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների մի կոնկրետ փաստի եւ նկարագրվել է հարկային տեսուչների պահվածքը:
«Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն անցկացնել, եւ եթե այդ փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե ոչ, ապա նույն թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ»,- դիմելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին` ասաց վարչապետ Սարգսյանը:
Նշենք, որ «Առավոտ» օրաթերթն իր հուլիսի 19-ի համարում «Գործարարի գլխին «սարքել են» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ հարկայինի տեսուչներ Գարիկը (Սամվել Զաքարյան), Հրաչիկը, Նելսոնն ու Կարենը, չկռահելով, որ նկարահանվում են, «բյուջեն լցնելու» պատճառաբանությամբ 300 հազար դրամի տուգանք են «նկարել»: