Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում Ռուբեն Հայրապետյանը ասուլիս էր հրավիրել` քննարկելու Հայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպման վերաբերյալ «ժամանակ» թերթում տպագրված հոդվածը:
Սկզբում բանախոսն ասաց, որ այդ «հայրենասեր» լրագրողները նմանօրինակ հովածներով ուզում են կործանել երկիրը, ֆեդերացիան, ինչը ազդում է նաեւ ֆուտբոլիստների վրա. «Էտ սուտի գողականներին, որ նախկինում բանտի կլուչնիկներ են բռնել տվել, հիմա ինչ-որ տենց պատվերներ են վճարում...անգիր գիտեմ...»:
Նա ասաց, որ ինքը միայն ֆեդերացիայի նախագահ չէ և ներկայացնում է միջազգային կառույցներ, ինչպիսիք են ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն: «Բնականաբար, «Ժամանակ» օրաթերթի այդ տգետները չեն հասկանում, որ ցանկացած նման մեղադրանքներ ներկայացնելը քննության և կասկածների է ենթարկվում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից, և նշանակվում են ծառայողական քննություններ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: