կարևոր
4282 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 13:23
Հասարակություն

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարայանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում, այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ քաշքշել ու բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, որպեսզի «Եռաբլուր» այցելեր Նիկոլ Փաշինյանը։

Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե «զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտը յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով»։

«Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով», - նշել էին ոստիկանությունից։