Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՉԻ»-ի հունվարի 20-ի համարում` «Կովալի գերդաստանն էլի ակտիվացել է» վերնագրի ներքո տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին` կիրակի օրը Չարենցավանում քաղաքապետ վերընտրված Հակոբ Շահգալդյանը, հունվարի 16-ին, երբ ընկերների հետ պարզել է, որ տաքսու վարորդ Սերժիկն ասել է, թե չի ընտրելու Հակոբին, ծեծել է նրան: Գիշերվա ժամը 12-ին քաղաքի կայարանամերձ հրապարակում Հակոբն ու ընկերները բացի այն, որ ծեծի են ենթարկել վարորդին նաեւ վերջինիս ուղղությամբ մի քանի անգամ կրակել են, նոր` հեռացել:
«Երբ հաջորդ օրը վարորդի տղան մոտեցել է քաղաքապետին եւ փորձել բացատրություն պահանջել, քաղաքապետն ասել է, թե իր ընկերները ներողություն են խնդրում վարորդից: Գիշերային ժամին կրակոցները լսել են նաեւ կայարանամերձ հրապարակի հարակից շենքի բնակիչները: Ոստիկանությունն այդ մասին տեղյակ է թե` ոչ, մեծ հարցական է»,- տեղեկացրել էր «ՉԻ»-ն:
Պարզվում է ՀՀ ոստիկանությունը ոչ միայն տեղյակ է միջադեպին, այլ նաեւ կոնկրետ գործողությունների է անցել: Ըստմ եր տեղեկությունների ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել Չարենցավանի ոստիկանության պատասխանատուների մասով: