|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ոստիկանությունը ուսումնասիրություններ է սկսել ՊՆ որոշ զորամասերում՝ պարզելու, թե փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ով է հրահանգել զինվորներին քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս մասին գրում է «Ժամանակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ընտրություններից հետո օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Արմավիրի մարզի որոշ ընտրատեղամասերում զինվորներին հրահանգել են քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին: Ընդ որում՝ զորամասերում կատարված ուսումնասիրություններից հետո առանձին զորամասներում ներքին ծառայողական քննություն է սկսվել՝ պարզելու, թե հանրապետական կուսակլցության թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբից զինվորականներին ով է հրահանգել քվեարկել Ր. Հովհաննիսյանի օգտին: Կասկած կա, թե այդպիսով Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչ-որ դավադրություն է կազմակերպվել, ուստի այժմ իշխանությունները ցանկանում են պարզել, թե շտաբից ով է մասնակցել այդ դավադրությանը: