|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է բանակի լրատվության ծառայության տարածած հաղորդագրությունում։
«Վերջին ժամերի ընթացքում, ի պատասխան երեկվա հրադադարի համաձայնության խախտման, որի ժամանակ թիրախավորվել էին ՑԱԽԱԼ-ի զինվորները, ՑԱԽԱԼ-ը գրոհել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները»,- նշված է հաղորդագրությունում։
Իսրայելի պաշտպանության բանակն ընդգծել է, որ հարվածի թիրախ են դարձել ենթակառուցվածքները, որոնք ՀԱՄԱՍ-ն օգտագործում է զինամթերքի արտադրության և պահեստավորման համար։
«Հարվածները հասցվել են միջազգային իրավունքին համապատասխան և միայն այն բանից հետո, երբ հստակեցվել է, որ թիրախավորված ենթակառուցվածքների մոտակայքում չկան քաղաքացիական անձինք»,- հայտնել է ՑԱԽԱԼ-ը։