կարևոր
5404 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-20 17:45
Աշխարհ

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլլահի ենթակառուցվածքներին

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում Հեզբոլլահի ենթակառուցվածքներին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, դիտակետին և արձակման կետին, որոնք պատկանում են Հեզբոլլահ շարժմանը, փոխանցում է РИА Новости-ն։

Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով շրջանում սպառնալիքը վերացնելու համար։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են ահաբեկչական ենթակառուցվածքի, դիտակետի և «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության արձակման կետի վրա՝ Ալ-Ադիսա շրջանում», - ասվում է բանակի Telegram ալիքում:

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ առավոտյան երկու արձակում է գրանցվել Լիբանանից դեպի Իսրայել։ Իսրայելական բանակը պատասխանել է՝ հարվածելով կրակի օջախին: Տուժածներ չկան։