|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
«Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են հանգեցնել հայ-իրանական էներգատրանսպորտային համագործակցության առանց այդ էլ համեստ դինամիկայի նվազմանը:
Երեկ հարված հասցվեց Իրանի խոշորագույն գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, ինչը էապես նվազեցնելու է Իրանում գազի արդյունահանման ծավալները: Հաշվի առնելով Իրանում առանց այդ էլ առկա էներգետիկ խնդիրները՝ չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը: Առնվազն դրա շրջանակներում նախատեսվող մատակարարումների ավելացման հարցը առայժմ դուրս է մնում օրակարգից:
Դրան զուգահեռ՝ ռիսկային գոտում է հայտնվում Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցումն առանց այդ էլ իրականացվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում «Հյուսիս-Հարավ»՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտաէներգետիկ միջանցքի նախագիծը:
Այս ամենը կարող է էապես նվազեցնել Հայաստանի էներգետիկ համակարգի «ամրության պաշարն» ու դիվերսիֆիկացիոն հնարավորությունները»: