Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գորիսեցի 14-ամյա աղջկա նկատմամբ բռնության դեպքի շուրջ լրատվամիջոցները մեծ աղմուկ բարձրացրին, սակայն դրանից զոհը ոչ մի օգնություն չստացավ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը:
Նա նշեց, որ այժմ այդ երեխան «կլասիկ զոհի կարգավիճակում է»` ապատիկ եւ շոկային վիճակում, չի կարողանում ադեկվատ պատասխանել հարցերին, հաղորդակցվել: Եվ դեռ երկար ժամանակ կպահանջվի մինչեւ վերականգնվի:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ հավելեց, որ քննությամբ պարզվել է, որ գորիսեցի աղջկա հայրը չէ նրան հղիացնողը, այդ պատճառով էլ ազատության մեջ է: Հիմա աշխատանքներ են կատարվում՝ պարզելու համար, թե ումից է հղիացել անչափահասը: