|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի կարծիքով` Աֆրիկյանների շենքի շուրջ ստեղծված աղմուկը հիշեցնում է խուլերի ու համրերի պատմություն, որովհետև բազմաթիվ անգամ բացատրել են, որ Աֆրիկյանների շենքի տեղափոխումն ընդունվել է Տերյան փողոցը վերակառուցելու և լայնացնելու նպատակով:
«Շուրջ 300-400 քառակուսի մետր հանրային տարածք է այդտեղ ստեղծվում, բացի այդ` Աֆրիկյանների շենքը գտնվում է իրեն ոչ հարիր միջավայրում: Աֆրիկյանների շենքը լինելու է շատ ավելի լավ վիճակում` շատ կարճ ժամանակ անց: Այն ամբողջությամբ վերակառուցվելու է` համաձայն «Հին Երևան» ծրագրի»,- ասաց Նարեկ Սարգսյանը :
Քաղաքաշինության նախարարը օրինակ բերեց Մելիք-Ադամյան փողոցը, որի տեսքը ոչ միայն պահպանվել, այլ նաև այն վերակառուցվել է: