Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ԱՄՆ Հետաքննությոնների դաշնային բյուրոյի գործակալները երեկ Anonymous հաքերային խմբից 16 մարդ են ձերբակալել` խոշոր կազմակերպությունների եւ ընկերությունների կայքերի վրա կազմակերպված կիբերհարձակում գործելու մեղադրանքով. տեղեկացնում է CNET-ը:
Ձերբակալություններն իրականացվել են մի քանի նահանգներում, մասնավորապես` Ֆլորիդա, Նյու Ջերսի եւ Կալիֆոռնիա:
Հիշեցնենք, որ Anonymous-ը մի շարք հարձակումներ է գործել WikiLeaks-ին ընդդիմադիր կայքերի վրա: Անցյալ տարվա դեկտեմբերին խումբը կոտրել էր PayPal, Mastercard եւ Visa էլեկտրոնային վճարային համակարգերը եւ հայտարարել, որ հարձակումը վրեժ է այն բանի համար, որ դրանք փակել էին Ջուլիան Ասանժի ծրագրի համար նախատեսված հաշիվները:
Բացի այդ` հաքերներն այս տարվա հուլիսին գողացել էին ավելի քան 90 հազար ամերիկացի զինծառայողների էլեկտրոնային հասցեները, կոտրել Apple-ի սերվերներից մեկը: Anonymous-ի «հաջողությունների» շարքում են PlayStation Network-ի, Sony Online Entertainment-ի, ԱՄՆ Սենատի եւ ԿՀՎ-ի, Բրազիլիայի նախագահի եւ կառավարության կայքերը:
Ի դեպ, այս ամառ Anonymous-ի հաքերների ձերբակալություններ են իրականացվել նաեւ Թուրքիայում, Իտալիայում եւ Իսպանիայում: