|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ձերբակալվել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Լոնդոնի ժամանակով 09:30-ին նրան ձերբակալել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը։ WikiLeaks-ի հիմնադրի նկատմամբ Ինտերպոլը հայտարարել է միջազգային հետախուզում։
Ըստ Associated Press գործակալության, Ասանժն ինքնակամ է հանձնվել ոստիկանությանը։
Շվեդիան ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը հրապարակած ավստալիացի 39-ամյա Ասանժի նկատմամբ հետախուզում էր հայտարարել օգոստոսին Շվեդիայում երկու կանանց բռբաբարելու և սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:
Ասանժն ու նրա փաստաբանները պնդում են, որ նման մեղադրանքների պատճառը քաղաքական է: