Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին բարձրացրեց «Դիլիջան» ազգային պարկում գրանցված ծառահատումների հարցը: Նա նշեց, որ վերոհիշյալ վայրում ծառահատման 6000 դեպք է գրանցվել: Իր հարցն ուղղելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պատգամավորն ասաց, որ կարող է հետևություն անել, թե պատկան մարմինները ձախողել են իրենց պարտականությունները, և նախարարը ստիպված դիմել է մասնավոր ընկերությունների օգնությանը՝ պահպանության համար:
Նախարարը պատասխանեց, որ պնդումը, թե պատկան մարմինները ձախողել են, հաստատման ենթակա չէ: «Յուրաքանչյուր ժամանակահատված պահպանման իր յուրահատկությունն է ունեցել, և ամենևին էլ կարևոր չէ՝ անձն ով է եղել: Բացահայտված իրավախախտումը վերաբերում է «Դիլիջան» ազգային պարկի 64 տոկոսի ստուգմանը, քանի որ շատ ավելի տարածքում ստուգումներ իրականացնել օրենքը թույլ չի տալիս: Հարցի վերաբերյալ քննարկում է եղել, նախագահը հանձնարարել է անտառներում պահպանությունը խստացնել ու ուժեղացնել»,- ասաց Մինասյանը:
Նա նշեց նաև, որ այժմ անտառպահպանության 24-ժամյա ռեժիմի նոր համակարգ է մշակվել: Իսկ թե պահպանության հարցում մասնավոր ընկերության հետ համագործակցելը որքանո՞վ կօժանդակի ծառահատումների դեպքերի նվազմանը, պարզ կլինի տարեվերջին: «Զուգահեռաբար պետք է աշխատանք տարվի քաղաքացիների հետ. էկոլոգիական մշակույթի գիտակցության բարձրացումը շատ կարևոր է»,- նշեց նախարարը: