| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Շրջակա միջավայրի նախարարությունը գույքագրել է 1901,5 մետրի նիշից ներքև ընկած շինությունները, որոնք պետք է ապամոնտաժվեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը՝ խոսելով Սևանը «ծաղկումից» փրկելու և էկոհամակարգի հավասարակշռությունը վերականգնելու միջոցառումների մասին։
«Իրականացված աշխատանքներից ուզում եմ առանձնացնել լճի ափամերձ տարածքների մաքրումը։ Հաջորդ խնդիրը, որը կարևոր է Սևան լճի համար, շենքերի և շինությունների ապամոնտաժումն է։ Համայնքապատկան շենք-շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»,-ասաց նա։
Սևան թափվող կեղտաջրերը մաքրելու համար նախարարությունը նախատեսել է 3 խոշոր աղտոտող համայնքների՝ Գավառի, Մարտունու և Սևանի համար հիմնել կենսաբանական մաքրման կայան։ Այս պահին առավել խոշոր տնտեսվարողների մոտ տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան։
Դեռևս անցած տարի նախարարությունը մշակել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, մշակման ձևերի և չափսերի կարգը։ Այս տարի, կարևորելով Սևանա լճի առողջացումը, նախարարությունը մշակել է նաև Սևան լճում հատուկ էնդեմիկ ձկնատեսակների լիճ բաց թողնման ծրագիրը։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Սևանի «ծաղկման» պատճառը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինիգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը համարում է էկոհամակարգի հավասարակշռության խախտումը, որը հետևանք է նաև կեղտաջրերի՝ առանց մաքրման բաց թողնելու Սևանա լիճ։
Մանրամասն՝ տեսանյութում․