| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցող «Հայ տարագիր» և «Շների պատմությունը» ֆիլմերի ռեժիսորները խոսեցին իրենց աշխատանքների մասին:
Հակոբ Կուտսուզյանն իր «Հայ տարագիր» ֆիլմում ներկայացնում է 1988թ., երբ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարն էր: Ւնչպես ռեժիսորն է նշում, այդ ֆիլմով փնտրում է, թե ով է ինքը, հայը, որն է հայ լինելու իմաստը, ինչպես նաև գնահատում է ազգային, ընտանեկան և անձնական հիշողությունը, առանց որի հայը հայ չէ: «Հայը նա է, ով զգում է իր հայ լինելը»,- ավելացրեց սփյուռքահայ ռեժիսորը:
Ւսկ Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմը ցուցադրում է Ստամբուլը 2010-ին: Եվ մինչ քաղաքը ներկայացվում է իբրև եվրոպական մշակութային մայրաքաղաք, ոչ ոք չի հիշում, որ 1910-ին հազարավոր շներ են ոչնչացվել` հանուն արևմտականացման և առաջընթացի: Ս. Ավետիքյանը շեշտեց, որ ինքն աշխատում է ոչ ոքի չդատել, այլ թողնել և տեսնել, թե տվյալ հարցն ինչ արձագանքներ կունենա հանդիսատեսի կողմից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ