|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուլիսի 14-ին Սարդարապատի հուշահամալիրում կկայանա «Տոլմայի համահայկական փառատոնը», որի նպատակն է ազգային կերակրատեսակների ավանդույթների զարգացումը և պահպանումը:
Միջոցառմանը մասնակցելու են ռեստորաններ Երևանից, Արմավիրից, Ալավերդուց, Կապանից, Սևանից:
Ինչպես ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, տոլման բազմաթիվ տեսակներ ունի, իսկ հայկական, ինչպես նաև այլ ազգերի ավանդական տեսակը` թփով տոլման է: «Տոլմա բառն առաջացել է ուրարտերեն տոլի բառից, որը նշանակում է խաղողի վազ, իսկ տոլմա նշանակում է խաղողածին»,- բացատրեց նա:
Նշենք, որ միջոցառումը դառնալու է ամենամյա: