կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 15:21
Տարածաշրջան

Պետք է ուտել հայերի պատրաստած տոլման. թուրք դերասան

Պետք է ուտել հայերի պատրաստած տոլման. թուրք դերասան

Թուրքիայում հայտնի ամսագրերից մեկը, որն իր էջերում անդրադառնում է սննդի ու մշակույթի վերաբերյալ հարցերին, իր 41-րդ համարում հրատարակել է հանրաճանաչ դերասան Ուղուր Յուջելի հետ հարցազրույց, որում նա խոսել է Մուսա լեռան հայտնի ուտեստների մասին` նշելով, որ դրանցից շատերը մոռացության են մատնվել:

Ըստ թուրքական Radikal-ի՝ Պոլսում ծնված դերասանը, խոսելով տարբեր երկրների խոհանոցների մասին, ասել է. «Կյանքում երբեք չեմ մոտանա հորս պատրաստած ստավրիդի, նպարավաճառ Հաֆիզի վաճառած պանրի ու փռից նոր դուրս եկած տաք հացի համը: Ինչ վերաբերում է ձեթով ուտեստներին, ձկնեղենին, պետք է ուտել հույների պատրաստածը, տոլման՝ հայերի, խմորեղենը՝ թուրքերի, իսկ միսը՝ քրդերի»:

Լրագրողի հարցին, թե տարբեր առիթներով տարբեր ճաշե՞ր են պատրաստվել, Յուջելն ասել է. «Այո’: Իմ պապը հաջի էր, սակայն Զատիկին ձու էր կռվեցնում ընկերներիս հետ, մասնակցում էր եկեղեցում կատարվող պսակադրություններին: Երբ մտերիմ մարդ էր մահանում, հույները, հայերը, հրեաները գլխաշորով էին այցելում մեր տուն, մասնակցում աղոթքին»:

Դերասանի խոսքով՝ տարիների ընթացքում մարդիկ մոռանում են թե\' իրենց ապրելակերպը, թե\' ուտելիքների համերը: «Անատոլիայի մշակույթը մեր աչքերի առաջ ոչնչացվեց: Իհարկե, մարդիկ կան, որ չեն ապրել այն, ինչ ես պատմեցի: Ես բախտավոր եմ այդ առումով»,- ասել է նա: