Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 26-ին Բաքվում անցկացված զինվորական շքերթում ներկայացված մարտական ինքնաթիռներից միայն մեկն է ադրբեջանցի օդաչու վարել, մնացածները իսրայելցիներ են եղել. գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ թեև շքերթին մասնակցելու համար տեղացի օդաչուները երկար ժամանակ պատրաստվել են Զեյնալաբդին Թաղիևի (Նասոսնի) ավանում գտնվող ռազմակայանում, սակայն նրանց թույլ չի տրվել թռչել շքերթի ժամանակ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրը թերթին հայտնել է, որ շքերթից մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցի օդաչուներին հանել են վարժանքներից:
Շքերթին մասնակցած Սու-25, Լ-39 և ՄիԳ-29 կործանիչները, բացի մեկից, վարել են Իսրայելից հրավիրված օդաչուները: Դա արվել է շքերթի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այդ պատճառով էլ նախապես ծրագրված ավիաշոուն հետաձգվել է:
Շքերթից 15 օր առաջ հայտարարվել էր, որ Ադրբեջանի օդուժը Բաքվի օդում պետք է տարբեր ակրոբատիկ թռիչքներ իրագործեր, սակայն շքերթի օրը ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները շոուի փոխարեն երկու անգամ միայն ուղիղ գծով անցել են հրապարակի վրայով:
Աղբյուր` Panorama.am