Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2006-ից սկսած` ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ և ամեն ուրբաթ Բաղրամյան 26-ի առջեւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հաշմանդամություն ունեցող հայ օդաչուները: Այսօր էլ նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ` պահելով հետևյալ գրությամբ պաստառները. «Պարոն նախագահ, վերականգնեք հաշմանդամ օդաչուների խախտված սահմանադրական իրավունքը», ««Սկսածն ավարտելու ենք», կատարեք ձեր խոստումը, պարոն նախագահ», «Անաբարոյականություն է հաշմանդամ օդաչուների առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման գումարների չվճարելը», «Հիշեցում- օրենքների փոփոխությունները չպետք է վատացնեն քաղաքացու սոցիալական վիճակը, այլ բարելավեն»:
Բողոքողները մասնագիտական հիվանդություն ստացած օդաչուներ են, որոնք պետությունից փոխհատուցում չեն ստանում `2006-ից սկսած: Yerkir.am-ի հետ զրույցում օդաչուներից մեկը` 40 տարվա օդաչու, ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը, նշեց, որ փոխհատուցում չեն ստանում այն պատճառով, որ «Հայկական ավիաուղիներ»-ին մտածված տարան սնանկության, որից հետո չկատարեցին օրենքի պահանջը: Սնանկացման օրենքի համաձայն` «Հայկական ավիաուղիներ»-ի գույքը պետք է վաճառվեր, ու այն պետք է տրամադրեին օդաչուներին` որպես փոխհատուցում, սակայն, Սեյրան Սարգսյանի խոսքով, այդ գույքը «մեջ-մեջ» արեցին, ամեն ինչ փոշիացրեցին:
«Երբ մենք դիմեցինք այն ժամանակվա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, նա ասաց. «Ինչո՞ւ եք անհանգստանում, կա սնանկացման մասին օրենք, և եթե գումար չլինի, պետությունը ինքը կվճարի»: Բայց համապատասխան հոդվածը հանեցին, որ պետությունն այլևս չվճարի: Հիմա ում դիմում ենք, ասում են` դուք ճիշտ եք, բայց մենք փող չունենք: Փող ունեցողը Բաղրամյան 26-ում է նստած»,- ասում է Սեյրան Սարգսյանը:
Ըստ նրա` երկրում օրենքները չեն գործում, իսկ պետությունը խաբում է իրենց: «Ոչինչ չենք ուզում, ընդամենը ուզում ենք, որ օրենքը գործի: Արծվիկ Մինասյանը մեր հարցը բարձրացրել է նախորդ վարչապետի մոտ, նա էլ ասել է` դուք ճիշտ եք, բայց փող չկա: Եղբա'յր, ո՞նց փող չկա, եթե դու երկու բիոտուալետ ես առնում, ո՞նց փող չկա, երբ դու 16 միլիոն ու կես դնում ես գյուղատնտեսության ագիտացիայի վրա: Թալան ա գնում ռեսպուբիկայում, դեմը առեք»,- ասաց նախկին օդաչուն: