|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և միակ կին օդաչուն՝ հայ Նադեժդա Բենկլյանը, արժանացել է ԱՄՆ-ի դեսպանատան «Կանանց առաջնորդության և քաջության համար» մրցանակին. հայտնում է Sputnik Грузия-ն:
Մրցանակը նրան է հանձնել ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը:
«Սա մեծ պատիվ է ինձ համար, առավել ևս, որ մրցանակն ինձ շնորհել է նման անձնավորություն: Ես հիացած եմ նրանով: Սա այնպիսի անհավանական զգացում է, երբ նման մարդ հիանում է քեզնով: Պարզվում է՝ նա ցանկանում էր օդաչու դառնալ, սակայն չի կարողացել՝ տեսողության հետ կապված խնդիրների պառճառով»,- ասել է Բենկլյանը:
Բենկլյանը սկսել է աշխատել Georgian Airways վրացական ավիաընկերությունում մի քանի ամիս առաջ: