|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո սկսված գործողությունների շրջանակում ձերբակալվել է ռազմաօդային ուժերի 73 օդաչու, որոնցից 71-ը՝ լեյտենանտ:
Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի 17 նահանգում միաժամանակ տեղի ունեցած գործողություններից ամենախոշորը եղել է Քոնիայում, որտեղ տեղակայված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ամենախոշոր ավիաբազաներից մեկը:
Նշենք, որ ձերբակալված օդաչուները կասկածվում են ռազմական հեղաշրջումը գլխավորելու մեջ մեղադրվող գյուլենական շարժմանն աջակցելու մեջ: