|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի կողմից խոցված Սու - 24 օդանավի ողջ մնացած օդաչու Կոնստանտին Մուրախտինը երեկ լրագրողներին մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին. հայտնում է РИА Новости-ն:
Նա հայտնել է, որ Թուրքիան ոչ մի զգուշացում չի արել անձնակազմին սահմանը խախտելու և պատրաստվող գրոհի մասին: «Ոչ մի զգուշացում չի եղել, ընդհանրապես կապ չի հաստատվել... Հրթիռն էլ հանկարծակի խոցեց ինքնաթիռի պոչը»,- ասել է Մուրախտինը:
Սահմանը խախտելու մասին թուրքական վարկածը օդաչուն նույնպես բացառել է: