կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-17 08:16
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանին խորհուրդ են տալիս կառավարության կազմում չընդգրկել սկանդալային նախարարներին

Հովիկ Աբրահամյանին խորհուրդ են տալիս կառավարության կազմում չընդգրկել սկանդալային նախարարներին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչները վերջինիս խորհուրդ են տալիս որեւէ պայմանով կառավարության նոր կազմում չընդգրկել այն նախարարներին, ովքեր հանրային սկանդալների մասնակից են եղել։

Խոսքը վերաբերում է մասնավորապես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, սպորտի նախարար Յուրի Վարդանյանին։

Թովմասյանը երկու խոշոր սկանդալի կիզակետում է եղել. նախ՝ ոչ խելամիտ հայտարարություն արեց բերանը կարելով հացադուլ հայտարարած դատապարտյալի մասին՝ ասելով. «Իրենց համար սովորական բան է դարձել։ Ոնց որ աղջիկները ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ կարելն է»,  եւ ԱԺ ոչ իշխանական ուժերի հասցեին ասաց «ղալաթ են արել»։ 
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնապահպան ակտիվիստին խոստացավ նրա ականջները կտրել եւ տալ ձեռը, ապա եւ նրան անվանեց լակոտ։ Դե իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանի որդին ձերբակալվեց թմրադեղեր տարածելու մեղադրանքով։

Ի դեպ, վերջինիս բացակայությունը կառավարությունում Հովիկ Աբրահամյանին մեծապես կօգնի ԲՀԿ-ի հետ հարաբերություններում»։ 

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում