Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի վերջին Չեխիայի ԱԳՆ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Եվրոպան միացյա՞լ եւ ազա՞տ. երկու տասնամյակ վարշավյան պայմանագրի գործունեության կասեցումից հետո» /"Europe ~ Whole and Free. Two Decades Since the End of the Warsaw Pact" խորագրով/:
Գիտաժողովին մասնակցել են Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդան, Լեհաստանի նախկին արտգործնախարար Վլադիսլավ Բարդոշեւսկին, Ֆրանսիայի պաշտպանության նախկին նախարար Պիեռ Շեւենմանը, նախկին Խորհրդային Միության արտգործնախարար Բորիս Պանկինը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին խորհրդական սըր Մալքոլմ Ռիֆքինդը եւ այլ քաղաքական գործիչներ: Գիտաժողովում ելույթ է ունեցել նաեւ սլովակ հայտնի քաղաքական գործիչ Սլովակիայի ԱԽ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն։
Ֆ.Միկլոշկոյի ելույթի` Արցախին վերաբերող հատվածը ներկայացնում ենք ստորեւ։
«Հարավային Կովկասում է գտնվում Լեռնային Ղարաբաղ անկախ երկիրը, որի 150 հազար բնակչությունը հայեր են: Այս երկիրը դեռեւս ոչ մեկի կողմից պաշտոնապես չի ճանաչված: Եթե այսօր քննարկվում է Եվրոպայում Ռուսաստանի ունեցած դերը, ապա մենք պետք է հասկանանք, որ ներկայումս Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միակ երաշխավորն է:
Ես 2009-ին մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի ԱԺ ընտրություններին` որպես պաշտոնական դիտորդ: Արտաքին հարաբերությունների գծով ԵՄ կոմիսար բարոնուհի Քեթրին Էշթոնն այդ ժամանակ նամակ էր հղել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանին` հայտարարելով, որ ԵՄ-ն չի ընդունում այդ ընտրությունները: Այնպիսի զգացողություն ունեի, ասես ԵՄ-ն լքել է ԼՂ-ին եւ թողել միայնակ ճիշտ այնպես, ինչպես եվրոպական պետությունները վարվեցին 1938-ին Չեխոսլովակիայի հետ` թողնելով միայնակ արհավիրքի դիմաց:
Եթե մենք այսօր ցանկանում ենք քննարկել եւ վերլուծել Ռուսաստանի դերը Եվրոպայում, պետք է հասկանանք ու ընկալենք, որ Ռուսաստանը վերջին տասնամյակներում միակ երկիրն է, որը սատարում է հնագույն հայկական այս անկլավի անկախությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, որը խորհրդային տարիներին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»: