|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մերձմոսկովյան շրջանի ոստիկանության ենթասպան կրակել է երկու հոգու վրա, այնուհետեւ փորձել է ինքն իրեն գնդակահարել: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, դեպքը տեղի է ունեցել Օդինցովսկոյե շրջանի Կրիմսկոյե գյուղում:
Ինչպես նշել է ՌԴ ներքին գործերի նախարարության Մերձմոսկովյան շրջանի ղեկավար Եվգենի Գիլդեեւը, 43-ամյա ոստիկանության ենթասպան ինքնակամ լքել է ծառայակետը եւ գնացել է 30-ամյա կնոջ տուն, ում հետ նախկինում ապրելիս է եղել: Կնոջը գտնելով մեկ այլ տղամարդու հետ` նա հանել է հրազենը եւ կրակել է նրա ձեռքին եւ նրա երեսունամյա սիրեկանի կրծքին:
Սիրեկանը տեղում մահացել է: Ենթասպան այնուհետեւ ցանկացել է ինքասպան լինել` գլխին կրակելով, սակայն միայն ծանր վիրավորվել է: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: