Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ կրակոցներ են հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ:
Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Ուլնեցու փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված` կրակված 3 պարկուճ և 1 գնդակ:
Այս պահին օպերատիվ քննչական խմբերը բաժանվել են մի քանի մասի, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը, ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը մի քանի ոստիկանների հետ ճշտում է՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում են, որ կրակոցներն արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, որին ոստիկանները որոնում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: