| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, կանխիկ գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր:
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ  ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, տղամարդը ճանաչվել է տուժող և  հարցաքննվել, կատարվել դեպքի վայրի զննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: