կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 09:50
Իրավական

Քրեական գործ՝ նախկին թաղապետի նկատմամբ. «Հրապարակ»

Քրեական գործ՝ նախկին թաղապետի նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի նախկին թաղապետ, այժմ տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ տնօրեն Մելիք Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Գործը հարուցվել Է Քրեական օրենսգրքի 308– րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ քրեական գործի հիմքում դրված է այն հանգամանքը, որ նա թաղապետ եղած ժամանակ չարաշահել է պաշտոնական դիրքը։ Խոսքն էժան գներով հոդեր գնելու և դրանք թանկով վաճառելու մասին է, օրինակ՝ նա երկու հողամաս գնել է ընդհանուր առմամբ 3 մլն. դրամով, սակայն այն վաճառել է մոտ 47մլն.–ով։ Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Մելիք Գասպարյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դա զրպարտություն է, ինքը եղել է քննչականում, բացատրություն է տվել, քննությունն ընթանում է, և այն պետք է կարճվի։ Ինչ վերաբերում Է հողերն էժան գնով ձեռք բերելուն և թանկով վաճառելուն, նախկին թաղապետն ասաց. «Ձեռք եմ բերել, դա եղել է ապօրինի կառույց, որն օրինականացրել եմ, բոլոր վճարումները կատարել, դա իմ սեփականությունն է, իմ շինությունը, որևէ խնդիր չկա»։ Հիշեցնենք, որ Մելիք Գասպարյանը 2012թ. թաղապետի պաշտոնից հեռանալուց 5 ամիս անց նոր պաշտոն էր ստացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։