Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Երևան` իմ սեր» բարեգործական ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Երևան` իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ծրագրի շրջանակներում Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում կիրականացվեն մշակութային արժեք ներկայացնող երեք շենքերի վերականգնման աշխատանքներ: Ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերից մեկը կծառայի որպես մսուր` ծնողազուրկ խուլ ու համր երեխաների համար: Մյուս շենքը կլինի հատուկ կարիքներ ունեցող, անապահով ընտանիքների ու միայնակ մայրերի երեխաների կենտրոն, իսկ երրորդ շենքը կծառայի որպես համայնքային կենտրոն` թաղամասի բնակչության համար:
Հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը նշել է, որ ծրագրի նվիրատու բարերարների մեծ մասը ազգությամբ հայ չեն, երբեք չեն եղել մեր հայրենիքում, բայց շատ են սիրում Հայաստանը:
«Երևան` իմ սեր» ծրագրի երկրորդ փուլով ճարտարապետական կարևորություն ունեցող ևս երեք շենք կկառուցվի Երևանում: Դրանց նույնպես կծառայեն սոցիալական ծրագրերի իրականացմանը: