|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը: Ծրագրի երկրորդ փուլով, աջակցություն է տրամադրվում Սիրիայում ծավալված ռազմական գործողությունների հետևանքով, վերջին տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին և Արցախի ազատամարտի վետերաններին:
«Ծրագրի այս փուլը մենք իրականացնում ենք «Պեպսի» և «Պրեմիեր ֆուդս» ընկերությունների հետ համատեղ: Արցախի ազատամարտի վետերանների և Հայաստանում ապրող սիրիահայ 200 ընտանիքների տրամադրվում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:
Ուղիղ երկու շաբաթ առաջ մեկնարկած սոցիալական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 700 ընտանիք՝ Երևանում և Տավուշի սահմանամերձ համայնքներում: Առաջին փուլով աջակցություն է ստացել զինհաշմանդամների, հաշմանդամություն ունեցող երեխաների և սահմանամերձ համայնքներում ապրող 500 ընտանիք: Արտակարգ դրության պայմանում, հիմնադրամն ամենօրյա ռեժիմով աշխատում է Երևանում և մարզերում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների, զինհաշմանդամների, խոցելի խմբերում գտնվող երեխաների և նրանց ծնողների հետ: