Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Երևան իմ սեր» հիմնադրամն իր նոր նախաձեռնության շրջանակում հոգեբանական
աջակցություն է տրամադրում Արցախում պատերազմական գործողությունների
հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաներին:
Ռազմական գործողությունների տարածքում գտնվող երեխաներն առավել խոցելի են ու անպաշտպան, ուստի նրանց հոգեբանական աջակցության ցուցաբերումն այս
օրերին ավելի քան կարևոր է դառնում:
«Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, տեղեկացանք, որ Արցախից զգալի թվով երեխաներ են Հայաստան տեղափոխվում մայրերի կամ խնամակալների հետ:
Անմիջապես փորձեցինք հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս օգտագործել մեր ռեսուրսներն ու օգտակար լինել նրանց: Հասկանալով, որ
երեխաների մոտ կարող են լինել վախի, տագնապի զգացումներ, որոշեցինք հատուկ եռօրյա ծրագիր մշակել, որի շնորհիվ մեր մասնագետները՝
հոգեբանները, երաժշտական և արտթերապիստները կօգնեն երեխաներին դուրս գալու ընկճված վիճակից»,- նշում է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն
Հրայր Ղամբարյանը:
Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին: Առաջին փուլին մասնակցել է 4-16 տարեկան շուրջ 80 երեխա, որոնք բաժանվում են երեք տարիքային խմբերի:
Հրայր Ղամբարյանը ընդգծում է, որ ծրագրի իրականացման գործում իրենց աջակցում են նաև մեծ թվով կամավորներ: «Անհրաժեշտ է, որ հենց
ամենասկզբից երեխաները ձերբազատվեն պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած սթրեսից, որպեսզի նրանց հետագա կյանքի վրա դա որևէ
ազդեցություն, որևէ նստվածք չունենա»,- նշում է նա:
Թեպետ ծրագիրն ուղղված է եղել երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելուն, սակայն դրա առաջին օրերը ցույց են տվել, որ երեխաների ծնողները կամ խնամակալները ևս ունեն հոգեբանական աջակցության կարիք:
Ելնելով դրա անհրաժեշտությունից, հիմնադրամի հոգեբանները աշխատանքներ են տանում նաև երեխաների ծնողների հետ: «Երևան իմ սեր» հիմնադրամն այս երեխաների համար կազմակերպել է նաև երաժշտական ու թատերական միջոցառումներ:
Ծրագրի հեղինակները նշում են, որ հիմնադրամի դռները բաց են պատերազմական գործողությունների հետևանքով հոգեբանական աջակցության կարիք ունեցող
բոլոր երեխաների համար: