Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախարարությունը կոռուպցիոն ռիսկեր գտնող, բացահայտող եւ հետաքննող մարմին չէ, նախարարությունը կարող է միայն իր ունեցած ինֆորմացիան բարձրաձայնել, փոխանցել համապատասխան պատկան մարմիններին, ինչը շատ հաճախ անում է, եւ հետեւել, թե ինչպես են ընթանում գործընթացները. անդրադառնալով ասպիրանտուրա ընդունվելու համար գումարներ գանձելու մասին` ԵՊՀ մի խումբ ուսանողների ահազանգին` այսօր հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Իրականում սա ընդհանրապես իրականությանը չհամապատասխանող ահազանգ էր: Նախարարությունը պարզեց, որ այդ ուսանողներն անվանական չեն ուզում ինձ հետ հանդիպել, չեն արձագանքել իմ հրավերին` գալ նախարարություն եւ կոնկրետ պատմել այդ ինֆորմացիան ամբողջությամբ: Այդ բաց նամակից, որի տակ ստորագրել էին ԵՊՀ մի խումբ ուսանողներ, եւ որոնց մենք դիմեցինք էլեկտրոնային հասցեով եւ առ այսօր պատասխան չենք ստացել, հասկացանք, որ դա ներքին ֆակուլտետային խնդիր է, որը մի խումբ ուսանողներ փորձել են սկանդալային փաթեթավորմամբ ներկայացնել մամուլին»,- նշեց նախարարը`հավելելով, որ ընդունելության քննություններն այդ առարկայից` աշխարհագրությունից, անցել են առավել մեծ հսկողության ներքո, որպեսզի եւս մեկ անգամ ֆակուլտետի դեկանը համապատասխան հիմնավորումներ ունենա` ասելու, որ նման խնդիր չի եղել:
Լրագրողների հարցին` արդյո՞ք մյուս բուհերից եւս նման ահազանգեր չեն եղել, նախարարը բացասական պատասխան տվեց. «Բուհերում եղել են նման երեւույթներ, թե ոչ, հայտնի չէ: Համենայն դեպս, մեզ կոնկրետ ահազանգեր չեն եղել»:
Նա հավելեց, որ ահազանգեր չեն եղել նաեւ այս գործառույթի համար ուղղակիորեն պատասխանատու օպերատիվ մարմիններին: